Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանում նոր մարտի 1-եր այլեւս երբեք չեն լինելու». Նիկոլ Փաշինյան

Փետրվար 28,2021 18:52

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ անդրադարձավ մարտի 1-ին իր հրավիրած հանրահավաքին, ասաց, որ այդ հանրահավաքում կանդրադառնա այն հարցին՝ արդյոք բացահայտված է 2008 թ. մարտի մեկը եւ այդ ամենն ի ցույց կդնի 1999 թ․ հոկտեմբերի 27-ի հետ համեմատության ֆոնին:

«Կարծում եմ, որ պետք է վերահաստատենք մեր հանրության եւ ժողովրդի հաստատակամությունը՝ պաշտպանելու քաղաքացիական, ժողովրդական, ժողովրդավարական սահմանադրական կարգը Հայաստանի Հանրապետությունում եւ ժողովրդական իշխանությունը:

Սա շատ կարեւոր  արձանագրում է, խոսքը ոչ թե այս կառավարության կամ իմ իշխանության պաշտպանության մասին է, այլ ժողովրդի իշխանության: Ես Հայաստանում որպես այդպիսին իշխանություն չունեմ, իշխանություն ունի ժողովուրդը, որը պատվիրակել է այդ իշխանությունը ինձ ինչ-որ ժամանակով, թե ինչքան ժամանակով՝ ինքը կորոշի»,-ասաց նա:

Ապա հավելեց. «Փորձ է արվում լարումներ ստեղծել, կրկին խոսել քաղաքացիական բախումների կամ նոր մարտի 1-երի մասին, մենք ասել ենք, որ Հայաստանում նոր մարտի 1-եր այլեւս երբեք չեն լինելու: Չեն լինելու նաեւ քաղաքացիական բախումներ: Եվ վաղվա հանրահավաքին մասնակցությունը հենց այդ հաստատակամությունը պիտի ի ցույց դնի»:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ մարտի 1-երի էջը  Հայաստանում փակված է. «Մենք Հայաստանում թշնամիներ չունենք, չենք ունեցել եւ չենք ունենալու»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728