Լրահոս
Օրվա լրահոսը

Պոլիտեխնիկը ռեկտորի 6 թեկնածու ունի

Մարտ 01,2021 15:38

Մարտի 1-ին կայացավ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստը, որի ժամանակ պետք է նոր ռեկտոր ընտրվի, քանի որ նախկին ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը պաշտոնից ազատվել է պաշտոնավարման ժամկետը լրանալու պատճառով, իսկ ռեկտորի պարտականությունների կատարումը դրված է ՀԱՊՀ Միջազգային համագործակցության եւ կրթական բարեփոխումների գծով պրոռեկտոր Ռուբեն Ազգաշյանի վրա: Ռեկտորի թափուր պաշտոնի համար դիմել է 6 թեկնածու` բոլորին էլ պոլիտեխնիկցի են:

Հավակնորդներն են` բուհի Տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների ու էլեկտրոնիկայի ինստիտուտի տնօրենի տեղակալ Ամալյա Մխիթարյանը, Տեղեկատվական տեխնոլոգիաներ եւ ավտոմատացում ամբիոնի դոցենտ Դավիթ Ղազարյանը, Գյուղատնտեսական թունաքիմիկատների ստացում եւ որակի վերահսկում գիտահետազոտական լաբորատորիայի ղեկավար Արամ Միքայելյանը, Ջերմաէներգետիկայի եւ շրջակա միջավայրի պաշտպանություն ամբիոնի դոցենտ Նորայր Հարությունյանը, Հիդրոտեխնիկա բազային գիտահետազոտական լաբորատորիայի ղեկավար Պարգեւ Բալջյանը եւ գործող պրոռեկտոր Գոռ Վարդանյանը:

Խորհրդի անդամներից մեկն առաջարկեց ընտրությունները հետաձգել, ՀՀ Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի ընդունումից հետո նոր ընտրակարգով ռեկտոր ընտրել: Այլ առաջարկներ էլ եղան. ոմանք պնդում էին, որ հավակնորդների ներկայացումները, հարցազրույցները ուղիղ եթերով չցուցադրվեն, մյուսները կողմ էին ծրագրերի ներկայացմանը եւ հարց ու պատասխանի հանրայնացմանը:

Բանավեճերին վերջ դնելու համար բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահ Հովիկ Մուսայելյանը հարցերը դրեց քվեարկության եւ ձայների մեծամասնությամբ որոշվեց, որ ռեկտորի հավակնորդի զարգացման ծրագիրը ներկայացնելիս ներկա լինեն նաեւ մյուս հավակնորդները, ու ամեն ինչ ուղիղ եթերով ցուցադրվի, հանրայնացվի:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031