Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Սաղաթելյանին կարող են այցելել միայն կինն ու երեխան

Մարտ 02,2021 23:20

Մինչ այս Արա Սաղաթելյանի ընտանիքի անդամներն ու հարազատներն այցելել կամ հեռախոսով նրա հետ խոսել չէին կարող։

Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի տեսակցությունների վրա դրված արգելանքը մասնակիորեն վերացվել է, լրատվամիջոցներին հայտնել է Սաղաթելյանի փաստաբան Հակոբ Ենոքյանը։

Նշենք, որ նա ավելի վաղ հայտնել էր, որ քննիչի որոշմամբ արգելվել էր  Սաղաթելյանի ընտանիքի անդամների ու հարազատների այցը կամ հեռախոսազրույցը նրա հետ։  «Ես միջնորդել էի, որպեսզի քննիչը վերացնի գոնե նրա կնոջ ու երեխայի նկատմամբ արգելանքը։ Քննիչը բավարարել է միջնորդությունս», լրատվամիջոցներին ասել է Ենոքյանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031