Լրահոս
Օրվա լրահոսը

Ազգային ժողովի ամեն ծառի, ամեն թփի տակ զինված ոստիկաններ են թաքնված, հետնամասում մի քանի ավտոբուս ոստիկաններ են տեղակայել

Մարտ 03,2021 17:18 Share

Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի օր է ու վաղ առավոտից Ազգային ժողովի շենքի տարածքում տագնապ է: Դեմիրճյան փողոցում՝ ԱԺ մուտքի մոտ բավականին մեծ թվով ոստիկաններ մինչեւ ատամները զինվում են ու պատրաստվում ինչ-որ գործողության:

Ժամը 16-ին ընդդիմության հանրահավաքն է ու ոստիկանությունը կասկածներ ունի, որ սադրանքներ կլինեն: Ամեն դեպքում ԱԺ այգում այս պահին ամեն ծառի, ամեն թփի տակ մի զինված մարդ է կանգնած, պատուհաններից երեւում են դիպուկահարներ: ԱԺ շենքի հետնամասի այգում մի քանի ավտոբուսով ոստիկաններ են տեղակայվել՝ վահաններով ու զենքերով:

Այս պատրաստությունները այնպիսի տագնապ են առաջացրել ԱԺ շենքում, որ բավական է լրագրողները մոտենան պատուհանին՝ ինչ-որ բան նկարելու՝ անմիջապես անվտանգության աշխատողները գալիս են թիկունքից ու զննող հայացքով նայում, հարցաքննում:

Անգամ, երբ նիստերի դահլիճում փոխում են պատգամավորների սեղանների վրա դրված ջուրը, դրա մեջ էլ են ռումբ փնտրում ու կասկածամտորեն նայում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031