Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Սա ևս մեկ խողովակ է ամբողջ աշխարհին լսելի դարձնելու մեզ համար գերխնդիր դարձած գերիների վերադարձի հարցը. Նազելի Բաղդասարյան

Մարտ 14,2021 21:46

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանի ֆեյսբուքյան գրառումը

Human Rights Watch-ը իր հերթական անդրադարձն էր կատարել հայ գերիների վերաբերյալ, որի հղումը տեղադրում եմ ստորև։

Դեռևս փետրվարի սկզբին HRW-ի Կենտրոնական Ասիայի եւ Եվրոպայի գծով տնօրենին՝ Հյու Վիլյամսոնին, ուղղված նամակում շեշտադրել եմ, որ հետպատերազմական շրջանում Ադրբեջանի կողմից կոպտորեն ոտնահարվում են այն անձանց իրավունքները, որոնք գտնվում են գերեվարվածի կարգավիճակում։

Մասնավորապես, քաղաքացիական անձանց և ռազմագերիների վերադարձի անհարկի ձգձգումները լրջագույն խախտում են և չեն համապատասխանում Ժնևի կոնվենցիաներով երաշխավորված հիմնարար դրույթներին։ Միջազգային բոլոր մանդատների համաձայն մարդասիրական գործընթացներում Ադրբեջանը չի կատարում իր ստանձնած պարտավորությունները։

Անհրաժեշտ է, որ միջազգային հանրությունը եւս հստակ արձագանքի և տա իր գնահատկանը։ Մենք հետևողականորեն շարունակելու ենք փոխգործակցել միջազգային բոլոր կառույցների հետ, որպեսզի հասնենք ցանկալի արդյունքի։ Սա ևս մեկ խողովակ է ամբողջ աշխարհին լսելի դարձնել մեզ համար գերխնդիր դարձած եւ հրատապ լուծում պահանջող գերիների վերադարձի հարցը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031