Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Հունահռոմեականները օլիմպիական նոր ուղեգիր չնվաճեցին

Մարտ 21,2021 15:23

Բուդապեշտում այսօր ավարտվում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական խաղերի եվրոպական գոտու վարկանիշային մրցաշարը, որն Հայաստանի ազգային հավաքականը մասնակցում է չորս մարզիկով:

Ավաղ, նրանցից ոչ ոք Տոկիոյում 77 կգ քաշային Կարապետ Չալյանին եւ 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանին միանալու իրավունք չվաստակեց: Նախնական գոտեմարտերում հաջող մեկնարկելուց հետո տղաները հետագայում դուրս մնացին ուղեգրերի համար պայքարից:

Միայն 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը եւ 87 կգ քաշային Արթուր Շահինյանը  երրորդ տեղի համար գոտեմարտելու հնարավորություն ունեն, սակայն Շահինյանը դրա համար դեռ պետք է հաղթահարի սփոփիչ գոտեմարտի մեկ արգելք:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031