Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանն ունի՞ Պուտինի «դաբրոն». Սանդիկովի բացատրությունները

Ապրիլ 12,2021 14:24

Երկար տարիներ ՀՀ-ում իշխանությունները որոշվում էին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, այսպես ասած, «դաբրոյով»: Այսօր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովին հարցրեցինք՝ ըստ ձեզ, Փաշինյանն ունի՞ այդ «դաբրոն», թե՞ չէ:

Ալեքսեյ Սանդիկով

Նա պատասխանեց. «Ընդհանրապես դաբրո կամ «չդաբրո» հասկացությունները հայ-ռուսական հարաբերությունների ոլորտում չեմ ընդունում: Քանիցս նշվել է թե՛ ՌԴ ղեկավարի կողմից, թե՛ Հայաստանի բոլոր ղեկավարների կողմից, որ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունները չեն կառուցվում առանձին իշխանությունների, առանձին կուսակցությունների եւ թիմերի վրա, հիմքում հայ եւ ռուս ժողովուրդների դարավոր բարեկամությունն է»:

Պուտինի հետ հանդիպմանը Փաշինյանի՝ նոր ատոմակայանի կառուցման հայտարարությունը դիտարկվեց՝ որպես Պուտինին հաճոյանալու քայլ, ռուսական ԶԼՄ-ները նույնիսկ այսպես էին ձեւակերպում՝ Փաշինյանը մեզ ուզում է «ապուշի տեղ դնել»: Այս առնչությամբ Սանդիկովն ասաց. «Ես որեւէ խոչընդոտ չեմ տեսնում, որ ՀՀ-ում նոր ատոմակայան կառուցվի՝ դրա հետ բերելով ներդրումների մեծ զանգվածներ: Չէի ուզենա քննարկել ՌԴ ԶԼՄ-ների այս կամ այն հայտարարությունները, որովհետեւ պետք է նախ հասկանալ իրենց մոտիվացիան, դրդապատճառները, թե ինչու են այս կամ այն կարծիքը տարածում, կամ ով է հովանավորում այդ ԶԼՄ-ներին»: Հարցին՝ ասենք, կարող է Քոչարյանի՞ն են պաշտպանում՝ Սանդիկովը պատասխանեց, որ Ռուսաստանը այլ դրդապատճառներ կարող է ունենալ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930