Լրահոս
Քառալեզու պատկերագիրք
Դոնդողատիպ մանդատ
Օրվա լրահոսը

Կադաստրային քարտեզում հայտնաբերված սխալների ուղղման կարգ, Գեոմատիկայի կենտրոնի ստեղծում. 1․5 տարվա պաշտոնավարման ընթացքում Դավիթ Սողոմոնյանի ղեկավարությամբ իրականացվել են համակարգի մի շարք կարևորագույն բարեփոխումներ

Ապրիլ 14,2021 15:55

ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Դավիթ Սողոմոնյանը երեկ՝ ապրիլի 13-ին, իր դիմումի համաձայն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

ՀՀ Վարչապետի որոշմամբ Սողոմոնյանը կոմիտեի ղեկավարի տեղակալ էր նշանակվել 2019 թվականի դեկտեմբերի 16-ին։

Շուրջ 1․5 տարվա պաշտոնավարման ընթացքում Դավիթ Սողոմոնյանի անմիջական ղեկավարությամբ են իրականացվել համակարգի մի շարք կարևորագույն բարեփոխումներ․

📍«Ինտեգրված կադաստրի ստեղծման ռազամավարական ծրագիրը հաստատելու մասին» կառավարության որոշման նախագիծ,

📍Կադաստրային քարտեզում հայտնաբերված սխալների ուղղման կարգ,

📍Չափագրողների առցանց գրասենյակ,

📍Հողամասի և շինության հատակագծերի ձևերը, հատակագծերի ներկայացվող պարտադիր պահանջները և հատակագծերի ներկայացման կարգը սահմանող Կադաստրի կոմիտեի ղեկավարի 75-Ն հրաման,

📍«Գեոդեզիայի, քարտեզագրության և տարածական տվյալների ենթակառուցվածքների մասին» ՀՀ օրենք,

📍Գեոմատիկայի կենտրոնի ստեղծում:

ՀՀ կադաստրի կոմիտեի աշխատակազմը շնորհակալություն է հայտում Դավիթ Սողոմոնյանին համատեղ արդյունավետ աշխատանքի համար, մաղթում ամենայն բարիք և մասնագիտական նորանոր ձեռքբերումներ:

ՀՀ կադաստրի կոմիտե

#Կադաստր ℹՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Դավիթ Սողոմոնյանը երեկ՝ ապրիլի 13-ին, իր դիմումի համաձայն ազատվել է...

Posted by Կադաստրի կոմիտե / Cadastre Committee on Wednesday, April 14, 2021

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930