Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում». Ռուբեն Գեւորգյան

Ապրիլ 17,2021 16:33

Կայացավ «Ազգ, բանակ, հայրենիք» կուսակցության անդրանիկ համագումարը, եւ կուսակցության նախագահ ընտրվեց Ռուբեն Գեւորգյանը:

Ի թիվս այլնի, նա հայտարարեց, որ  իրենց կուսակցության առաջնահերթություններից է ՀՀ ինքնիշխանության, անվտանգության պաշտպանության, ազգային ամբողջականության եւ սահմանների անձեռնմխելիության ապահովումը, «Ազգ-բանակ» մոդելի կիրառումը՝ ՀՀ առանձնահատկությունները համադրելով Իսրայելի, Շվեյցարիայի փորձի հետ:

Ռուբեն Գեւորգյանը  նշեց, որ իրենց կուսակցությունն արտաքին քաղաքականության բնագավառում կարեւորում է ռազմավարական, գործընկերային, դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի, քաղաքական, ռազմատեխնիկական անվտանգության, քաղաքական համակարգերի ամրապնդման առումով՝ ՀԱՊԿ-ի հետ: Ասաց, որ «Ազգ, բանակ, հայրենիք» կուսակցությունը նպատակահարմար է համարում, որ Հայաստանը շարունակի լինել ԵԱՏՄ անդամ:

«Ազգ, բանակ, հայրենիք» կուսակցության նախագահը հավելեց, որ բազմաբեւեռ արտաքին քաղաքականության համատեքստում  էլ առաջնահերթություն են հարաբերությունները՝ ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի, Չինաստանի, Հնդկաստանի, Իրանի, Վրաստանի  եւ այլ երկրների հետ:

Ռուբեն Գեւորգյանն ասաց, որ իրենց համար կարեւոր է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի շարունակականությունը՝ սկզբունքային համարելով ճանաչումը, դատապարտումը, փոխհատուցումը: Իսկ Արցախի հիմնահարցի խաղաղ կարգավորման շրջանակներում կուսակցության տեսլականը հետեւյալն է՝ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում:

Նորաստեղծ կուսակցության նախագահի խոսքով, «Ազգ, բանակ, հայրենիքը» ազգին եւ պետությանը ծառայող կուսակցություն է, որը գործող կուսակցություններին բնորոշ գործելաոճ չի ընտրելու:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930