Լրահոս
Օրվա լրահոսը

«Հաղթանակի 5-րդ բրիգադը»՝ Նազիկ Ամիրյանի գլխավորությամբ Արցախում է

Ապրիլ 29,2021 23:40

«Հաղթանակի 5-րդ բրիգադ» հայրենասիրական հասարակական կազմակերպության պատվիրակությունը, նախագահ Նազիկ Ամիրյանի գլխավորությամբ՝ Արցախում է։

Այսօր, առավոտվանից մի շարք պաշտոնական հանդիպումներ է ունեցել Արցախի իշխանությունների հետ եւ առաջարկել իր աջակցությունն եւ սահմանների պաշտպանության, եւ շինարարական աշխատանքների, եւ  ռազմահայրենասիրության ոգին բարձրացնելու, միջոցառումների իրականացման փոխհամաձայնություն։

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը բարձր գնահատեց հայրենասիրական հասարակական կազմակերպության ծրագրերը եւ հավանություն տվեց առաջարկներին,նշելով, որ ինչպես Արցախյան պատերազմում, քառօրյայում, այնպես էլ վերջին պատերազմում լեգենդար 5-րդ բրիգադը միշտ եղել է Արցախի ժողովրդի կողքին եւ հիմա էլ Զորավար Մանվել Գրիգորյանի սկզբունքներին չի դավաճանում ու շարունակում է նրա հայրենասեր գործը։

Տիկին Ամիրյանը նշեց, որ այս կազմակերպությունը ստեղծվել է  5-րդ բրիգադի ազատամարտիկների, նրանց որդիների, թոռների հիմքով եւ պատրաստ է կանգնելու Արցախի ու արցախցու կողքին։

Պատվիրակությունը հանդիպումներ ունեցավ Արտաքին գործերի նախարար’ Դավիթ Բաբայանի, Անվտանգության խորհրդի քարտուղար, գեներալ- մայոր Վիտալի Բալասանյանի հետ եւ համագործակցության ծրագրեր մշակեց։

Օրվա վերջում, «Հաղթանակի 5-րդ բրիգադ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը շարժվեց Մարտակերտ, աշխատանքները շարունակելու համար։

«Հաղթանակի 5-րդ բրիգադ»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930