Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ կգլխավորի Ռոբերտ Քոչարյանի շտաբը Շիրակի մարզում

Մայիս 07,2021 19:11

Գյումրիում լուրեր են շրջանառվում այն մասին, որ «Վերածնվող Հայաստան»- ՀՅԴ նախընտրական դաշինքի հիմնական շտաբը Շիրակի մարզում կգլխավորի  Շիրակի նախկին մարզպետ, գեներալ  Աշոտ Գիզիրյանը, որը  մեծ կապեր ունի մարզում ու մտերիմ հարաբերությունների մեջ է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ։

Մեզ, սակայն, տեղեկացրեցին, որ Աշոտ Գիզիրյանը ոչ թե կգլխավորի շտաբը, այլ կլինի շտաբի ներկայացուցիչ։  Գեներալը  խոստացավ հարցերի պատասխանել առաջիկայում, սակայն ոչ հեռախոսազրույցով։

Մենք նաև ճշտեցինք, որ դաշինքը կունենա մի քանի շտաբներ, «Վերածնվող Հայաստան»-ն՝ առնվազն հինգ շտաբ, ՀՅԴ-ն՝ առնվազն երեք, կգործեն նաև ենթաշտաբներ։

Ռոբերտ Քոչարյանին աջակցելու մասին հայտարարել  էր  նաև Գյումրու նախկին քաղաքապետ, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը։

Մեզ տեղեկացրեցին, որ նա, թեև իր խոստմանը հավատարիմ, կօգնի ՀՀ երկրորդ նախագահին, սակայն, նախնական տեղեկատվությամբ, առանձին շտաբ չի գլխավորի։

Թեմայի շուրջ փորձեցինք հստակեցումներ անել  նաև «Վերածնվող Հայաստան» կուսակցության Շիրակի մարզային համակարգող Կարապետ Պողոսյանից, նա, սակայն, մեր հեռախոսազանգերին չպատասխանեց։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31