Լրահոս
Օրվա լրահոսը

Թաղավարդ և Մեծ Թաղեր գյուղերի գերեզմանատները ոչնչացնելու դեպքերի վերաբերյալ հրապարակումներն ուղարկվել են ԱՀ ոստիկանություն

Մայիս 08,2021 23:40

Սույն թվականի մայիսի 3-ից տարբեր լրատվամիջոցներով տեղեկություններ են հրապարակվել Արցախի Հանրապետության Թաղավարդ և Մեծ Թաղեր գյուղերի գերեզմանատները ոչնչացնելու դեպքերի վերաբերյալ:

Նկատի ունենալով, որ հիշյալ հրապարակումները առերևույթ տեղեկություն են պարունակում ԱՀ քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (Թաղման վայրերը, մահացածներին թաղելու կամ նրանց հիշատակի հետ կապված ծիսակատարությունների համար նախատեսված գերեզմանների վրա եղած շինությունները կամ առարկաները ոչնչացնելը, վնասելը կամ պղծելը, որը կատարվել է ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ թշնամանքի շարժառիթով) նախատեսված հանցագործության հատկանիշներ պարունակող արարքների վերաբերյալ, ուստի սույն թվականի մայիսի 7-ին լրատվամիջոցների հրապարակումները ուղարկվել են ԱՀ ոստիկանություն` քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով քննարկելու համար:

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31