ԱՄՆ-ը կոչ է արել Ադրբեջանին անհապաղ հետ քաշել զորքերը հայ-ադրբեջանական սահմանից: Այս մասին հայտարարել է Պետքարտուղարության խոսնակ Ջալինա Փորթերը:
«Միացյալ նահանգներն ուշադիր հետևում են հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակին և ակնկալում են, որ Ադրբեջանն անհապաղ հետ կքաշի իր ուժերը»,- ասել է Փորթերը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ


















































 
                        
 
                                    
                                    
                                   