Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

ՏԿԵՆ-ն առանց հիմնավորման, ճանապարհի վիճակը «վատ»-ից փոխել է «բավարար»-ի. Հաշվեքննիչ պալատի բացահայտումները. «Ժողովուրդ»

Մայիս 20,2021 09:15

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում Հաշվեքննիչ պալատը մի շարք անհամապատասխանություններ է բացահայտել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Սուրեն Պապիկյանի գլխավորած նախարարությունը խախտել է կառավարության՝ 2010 թվականի հոկտեմբերի 4-ի որոշմամբ հաստատված «Կարգ»-ի 11-րդ կետով սահմանված պահանջները, ըստ որի՝ ավտոմոբիլային ճանապարհի խումբը պահպանման աշխատանքների կատարման արդյունքում չի կարող փոխվել դեպի բարձր խմբի:

Խմբի փոփոխությունը դեպի ավելի բարձր խումբ կատարվում է միայն տվյալ ճանապարհի հիմնական, միջին նորոգումից կամ վերակառուցումից հետո: Բայց, արի ու տես, նախարարությունն ավտոճանապարհի խմբի փոփոխություն է արել, առանց նորոգելու կամ վերակառուցելու: Խոսքը Հ38, Հ30-Թթուջուր-Նավուր-Հ36 40.1 կմ ճանապարհահատվածի մասին է, որի խումբը, ըստ վիճակի, 2019 թվականի սպասարկման համար գնահատվել էր «վատ» և «թույլատրելի» սպասարկման մակարդակով:

Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2020 թվականին այդ ճանապարհահատվածի վիճակը, առանց հիմնական, միջին նորոգման կամ վերակառուցման, գնահատվել է «բավարար»: Ավելին՝ պատվիրելով «թույլատրելի» պահպանման մակարդակ, բայց կիրառելով ավելի բարձր մակարդակի՝ «բավարար»-ի գները՝ 2018-2019 թվականների կատարողականներով ավել են հաշվարկվել 51 մլն 315 հազար դրամ:

Այսինքն՝ 2020 թվականին, այս անգամ արդեն առանց հիմնավորման, ճանապարհի վիճակը նախարարությունը «վատ»-ից փոխել է «բավարար»-ի և շարունակել վճարել ավելի բարձր՝ «բավարար» պահպանման մակարդակի գներով, որոնց տարբերությունը նախորդ տարվա համար կազմում է 25 մլն 6857 հազար դրամ։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31