Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ զեկուցողի հետ հանդիպմանը Եղիշե Կիրակոսյանը կարևորել է Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հրատապությունը

Մայիս 21,2021 14:27

ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն այսօր՝ մայիսի 21-ին, ընդունել է ԵԽԽՎ միգրացիայի, փախստականների և տեղահանված անձանց հարցերով զեկուցող Պոլ Գավային (Իռլանդիա), ԵԽԽՎ Միգրացիայի հանձնաժողովի քարտուղար Մարկ Նեվիլին, ԱԽ գրասենյակի ղեկավարի տեղակալ Մաքսիմ Լոնգանեին, ԵԽ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանին, ԱԺ-ում Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանին։

Եղիշե Կիրակոսյանը ներկայացրել է հետպատերազմյան շրջանում Արցախից  տեղահանված մարդկանց և, մասնավորապես ռազմագերիների իրավունքների խախտման հարցերը։ Անդրադարձ է եղել միջազգային կառույցների հետ կատարած աշխատանքին։

ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը կարևորել է Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հրատապությունը՝ նշելով, որ ադրբեջանական իշխանությունները  կոպտորեն խախտում են գերիների իրավունքների պաշտպանության միջազգային պահանջները, նրանց ներկայացնում են ահաբեկիչներ կամ դիվերսանտներ։ Իսկ ադրբեջանական իշխանություններն արհեստական ձգձգում և քաղաքականացնում են հետվերադարձի գործընթացը։

ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը ներկայացրել է Արցախից տեղահանված բնակիչների և նրանց գույքային իրավունքների հարցերը։ Տեղեկացրել է, որ Հայաստանը միջպետական գանգատ է ներկայացրել Եվրոպական դատարան, որում ներառված է նաև ներքին տեղահանված բնակիչների իրավունքները։ Գանգատին կից ներկայացվել են բազմաթիվ և ծավալուն ապացույցներ պատերազմական հանցագործությունների մասին:

Այս համատեքստում Եղիշե Կիրակոսյանը հավելել է, որ միջպետական գանգատ է ներկայացվել նաև Թուրքիայի դեմ՝ 44 օրյա պատերազմի ընթացքում սիրիացի վարձկաններ հավաքագրելու և Ադրբեջան տեղափոխելու, ինչպես նաև Բաքվին ռազմական օժանդակություն ցուցաբերելու վերաբերյալ։

ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31