Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Բալասանյանը նախարար Պապիկյանի մոտ խայտառակեց «Վեոլիա Ջուր» ընկերությանը

Մայիս 25,2021 23:40

Այսօր Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում Շիրակի մարզի համայնքապետերի հետ հանդիպման ժամանակ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին իր դժգոհությունը հայտնեց «Վեոլիա Ջուր»  ջրամատակարար կազմակերպության մասին։

«Ես շատ դժգոհ եմ «Վեոլիա Ջրի»  աշխատանքներից։ Ճիշտն ասած՝ այնպիսի տպավորություն է, որ «Վեոլիա Ջուր»-ը եկել է էստեղ, որ հաշվիչներ տեղադրի ու գումար տանի։ Երբ որ ասում ես՝ լավ, դու պարտականություն ունես կոյուղու հետ կապված, ջրամատակարարման հետ կապված և այլն և այլն, ասում են՝ մերը չէ, սա ձերն է, ձեր սեփականն է, ուղղակի եկել ենք մեր համար զբաղվում ենք։ Էսպես չի կարելի։

Էսօր Մազմանյան և Տերյան փողոցների վրա ՎԶԲ ծրագրով շինարարություն ենք իրականացնում, «Վեոլիա Ջրի» հետ կապված խնդիր եղավ, մի շաբաթ է՝ասում ենք եկեք, ցույց տվեք ինչ անենք, գալիս են, ձայն բարբառո անապատի, դե ասում են՝ մենք չգիտենք, լավ՝ ո՞վ գիտի»․-ասաց Սամվել Բալասանյանը։

Սուրեն Պապիկյանը, ուշադիր լսելով խնդիրն, ասաց, որ «Վեոլիա Ջուր»-ը,, ինչպես և ՀԷՑ-ը մասնավոր ընկերություններ են, իրենց գերատեսչությանը փոխկապակցված ընկերություններ են, հետևաբար և իրենց ավելի հեշտ է  այս ընկերությունների հետ աշխատել։ Նախարարը խոստացավ հարցը կարգավորել։

Եվ երբ նախարարի հետ հանդիպմանը մասնակցող «Վեոլիա Ջրի»  ներկայացուցիչներից մեկը փորձեց բանավեճի բռնվել Սամվել Բալասանյանի հետ՝ Սուրեն Պապիկյանը կոպիտ տոնով ընդհատեց՝ ասելով․ «Ես առաջարկում եմ՝ եթե չկա պատասխան, որը մենք պիտի լսենք, ապա դա քննարկել աշխատանքային վայրում, հիմա էստեղ չենք եկել բանավեճ լսելու, նստե՛ք խնդրեմ»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարը՝ Շիրակի մարզպետարանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31