Լրահոս
Ինչպես է ստեղծվել ԱԲ-ն
Օրվա լրահոսը

«Բանակցում ենք, ՌԴ-ն եւս ջանքեր է գործադրում»․ Արման Սարգսյանը՝ 6 հայ գերիների վերադարձի մասին

Մայիս 27,2021 16:18 Share
Աջակցեք aravot.am-ին

Պաշտպանության փոխնախարարի պաշտոնակատար Արման Սարգսյանն այսօր եկել էր ԱԺ՝ խորհրդարանական երկու հանձնաժողովների փակ նիստին, սակայն այս անգամ էլ խուսափեց լրագրողների հարցերից՝ նշելով, որ ՊՆ-ն իր հաղորդագրություններով տրամադրում է անհրաժեշտ տեղեկատվությունը։

«Այս պահին էլ բանակցություններն ընթանում են։ Ռուսաստանը եւս ամեն ջանք գործադրում է»,-ասաց նա՝ մեկնաբանելով ՀՀ ԶՈՒ վեց զինվորների՝ ադրբեջանցիների կողմից գերեվարվելու փաստը։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ հրահանգ տրվա՞ծ է չպաշտպանվելու։ «Նման հրահանգ չի կարող լինել»,-վստահեցրեց փոխնախարարի պաշտոնակատարը։

Հիշեցնենք, որ Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում ադրբեջանական ԶՈւ զինծառայողների կողմից շրջափակվել եւ գերեվարվել է  ՀՀ ԶՈւ 6 զինծառայող։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել