Լրահոս
Օրվա լրահոսը

Սյունիքի մարզից 7 հողակտոր է անհատույց տրվելու

Մայիս 27,2021 23:20

Մայիսին 27-ին կառավարությունը  որոշում ընդունեց՝Սյունիքի մարզի երեք՝ Կապանի, Տեղի եւ Մեղրի  համայնքներից  մի շարք հողամասեր հատկացնել Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությանը՝ Հայաստանի  սահմանների պաշտպանության ամրապնդման նպատակով։

Ըստ հիմնավորման՝ 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ պայմանավորված՝ պետք է ամրացնել ՀՀ հարավարեւելյան սահմանները, որի նպատակով էլ առանձնացվել են անհրաժեշտ հողամասերը:

Ըստ Սյունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Բաբայանի,   1 հողակտոր  Կապանի, 1 հողակտոր  Տեղի եւ երկուական հողակտոր  Մեղրիի համայնքները նվիրաբերել են Հայաստանի Հանրապետությունը։  « Այս չորս հողակտորները, եւս 3  պետական հողակտոր սեփականության իրավունքով Հայաստանի Հանրապետությունը ամրակցել է պետական գույքի կառավարման կոմիտեին։  Ընդհանուր առմամբ,  7 հողակտոր  անհատույց օգտագործման իրավունքով կհատկացվի ՌԴ անվտանգության դաշնային ծառայության Հայաստանում տեղակայված սահմանապահ վարչությանը»,–ասաց  Նարեկ Բաբայանը։ Այն հարցին, թե արդյո՞ք սահմանապահ ուղեկալներ են կառուցվելու, թե այլ նպատակով են օգտագործվելու հողատարածքները՝  Սյունիքի մարզպետի տեղակալը  չպատասխանեց։ «Գիտեք, ես չեմ տիրապետում այն ինֆորմացիային, թե ինչի համար է օգտագործվելու»,–ասաց նա։

Սակայն Նարեկ Բաբայանը մեկ անգամ եւս հորդորեց՝ փաստերը չաղավաղել ու հավաստիացրեց, որ այդ հողակտորները չեն նվիրաբերվել։ «Հողի սեփականատերը Հայաստանի Հանրապետությունն է եւ կլինի։  Պարզապես անհատույց օգտագործման իրավունքով տրվելու է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությանը »,–Aravot.am-ի հետ հեռախոսազրույցը  եզրափակեց  մարզպետի տեղակալը։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31