Լրահոս
Օրվա լրահոսը

«Աշոտին գրեցի՝ որտե՞ղ ես եղել դու… Մարդիկ ասում են՝ դու ծնո՞ղ ես, թե՞ ծնող չես». Փաշինյանին հարցրել են՝ որտե՞ղ է եղել քո որդին պատերազմի ժամանակ

Մայիս 28,2021 17:45

«Վերջերս անհետ կորածների հարազատների հետ նեղ կազմով հանդիպում էինք, մեկ էլ մեկն ասաց՝ իսկ որտե՞ղ է եղել քո որդին: Ասացի՝ մի բան ասեմ կհավատա՞ս՝ չգիտեմ: Ասաց՝ ո՞նց, քո զավակի ճակատագրով չե՞ս հետաքրքրվել: Ասացի՝ մեծ հաշվով՝ չէ: Եթե ես իմ որդով այդպես հետաքրքրվեի, կստացվեր, որ ես իրեն մյուսներից տարբերակում եմ: Դա առիթ հանդիսացավ, Աշոտին գրեցի՝ որտե՞ղ ես եղել դու, սկսեցի մանրամասներ հետաքրքրվել ու այդ ժամանակ է, որ ես իմացել եմ, թե ինքը որտեղ է եղել, ինչ պայմաններում: Մարդիկ ասում են՝ դու ծնո՞ղ ես, թե՞ ծնող չես: Ես ծնող եմ, բայց, որ ասում եմ՝ դուք մեկ-երկու հոգու համար եք տառապում, ես՝ 4000, չեմ չափազանցնում»,- Քանաքեռ-Զեյթուն համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համակիրների հետ հանդիպմանն ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Մինչ այդ նա հանդիպել էր Մալաթիա-Սեբաստիայում, Աջափնյակում, ԴավիթաշենումԱրաբկիրում:

Նա ասաց, որ երբ իմացել է՝ Աշոտը որտեղ է ծառայել ու ինչպես, շատ է հպարտացել իր ընտանիքի համար:

Մանրամասն՝ տեսանյութում:


Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31