Լրահոս
Օրվա լրահոսը

«Կրթությունն անվտանգության, հզորության, հաջողության, ճիշտ մտածողության լավագույն երաշխիքն է»․ Վահրամ Դումանյան

Հունիս 04,2021 17:25

ՀՀ  ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը ՀՀ Սյունիքի մարզ կատարած այցի շրջանակում մասնակցել է Գորիսի թիվ 4 ավագ դպրոցի «Վերջին դասին» նվիրված արարողությանը:

Միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Անդրանիկ Փիլոյանը, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ, Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, ՀՀ Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը:

Միջոցառման մեկնարկից առաջ ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են Արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակը:

ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը ոչ միայն որպես ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար, այլև որպես կրթության ու գիտության ոլորտում երկար ճանապարհ անցած ներկայացուցիչ, դպրոցն ավարտելու կապակցությամբ շնորհավորելով շրջանավարտներին, նշել է, որ կրթությունը լուսավոր ապագա կառուցելու  լավագույն հիմքն է:

«Շարունակելով ուսումնառությունը հաջորդ աստիճաններում՝ պետք է հիշեք, որ կրթությունն անվտանգության, հզորության, հաջողության, ճիշտ մտածողության լավագույն երաշխիքն է, հետևաբար, ամեն ինչ սկսվում է ճիշտ կրթությունից: Հրաշք տղաներին մաղթում եմ գլուխը բարձր, հպարտ ծառայություն՝ խաղաղ պայմաններում, աղջիկներին՝ երջանկություն, բոլորին՝ առողջություն, անամպ երկինք և բազում ժպիտներ»,- Գորիսի թիվ 4 ավագ դպրոցի շրջանավարտներին իր բարեմաղթանքներն է հղել Վահրամ Դումանյանը՝ նաև շնորհակալություն հայտնելով նրանց ծնողներին ու մանկավարժներին:

 

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930