Լրահոս
Օրվա լրահոսը

Դիլիջանի դպրոցի շրջանավարտներն իրենց վերջին զանգի միջոցառմանը հարգանքի տուրք մատուցեցին Արցախյան երկրորդ պատերազմում զոհվածների հիշատակին

Հունիս 04,2021 20:40

Ինչպես ամբողջ հանրապետությունում Դիլիջանում ևս շրջանավարտներն այսօր նշում էին իրենց վերջին զանգը։

Վախթանգ Անանյանի անվան միջնակարգ դպրոցի շրջանավարտներն իրենց վերջին զանգի միջոցառման մի հատվածում իրենց խոնարհումը հայտնեցին Արցախյան երկրորդ պատերազմում զոհված իրենց դպրոցի սաներին և բոլոր զոհված զինվորների հիշատակին։

Դպրոցի շրջանավարտներն իրենց միջոցառումը սկսելուց առաջ նախ հարգեցին զոհված զինվորների հիշատակը, իսկ հանդիսության մի մասը նվիրված էր Արցախյան երկրորդ պատերազմում զոհված դպրոցի սաների հիշատակին։

Նշենք, որ Անանյանի անվան միջնակարգ դպրոցն էին ավարտել Արցախյան երկրորդ պատերազմում զոհված փոխգնդապետ Կարեն Հակոբյանը և շարքային տանկիստ Բորիս Եսայանը:

Սաթենիկ Հովսեփյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930