Լրահոս
Օրվա լրահոսը

«Պատիվ ունեմ» դաշինքի քարոզարշավի շրջանակում աջակիցների հետ հանդիպումներին իր մասնակցությունն է ունեցել նաև Սերժ Սարգսյանը

Հունիս 09,2021 15:47

«ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ» դաշինքի քարոզարշավի շրջանակում դաշինքի թեկնածուները Երևանի նախկին քաղաքապետ, դաշինք 2-րդ համարի թեկնածու Տարոն Մարգարյանի գլխավորությամբ հունիսի 8-ից սկսել են մայրաքաղաք Երևանում ընտրողների հետ բակային հանդիպումները։

Թեկնածուները նախ հանդիպել և քննարկումներ են անցկացրել Էրեբունի վարչական շրջանի աջակիցների հետ, որից հետո ակտիվ շփումներ են ունեցել երևանցիների հետ, պատասխանել նրանց հուզող հարցերին:
Հանդիպումներին իր մասնակցությունն է ունեցել նաև ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

Էրեբունի վարչական շրջանի բնակիչների հետ հանդիպմանը ներկայացվել են «ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ» դաշինքի նախընտրական ծրագիրն ու մոտեցումները։

Քարոզարշավի օրագրին հետևեք այս հղումով:

«ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ» դաշինք

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930