Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը խոստումը կատարեց ու ձայնագրություն հրապարակեց․ «Կարծիք կկազմեք այս կապիտուլյանտի, տգետի կերպարի մասին»

Հունիս 09,2021 19:21

«24 ժամն անցավ, եւ, ինչպես տեսնում եք, որեւէ փաստ չկա։ Իմ նպատակն էր, որպեսզի բոլորը համոզվեին, որ տարիներ շարունակ վարկաբեկել են՝ չունենալով որեւէ փաստ։ Ես ասել էի կհրապարակեմ փաստեր նրա ընտանիքի մասին, եւ ժողովուրդը կթքի նրա վրա»,-Գեղարքունիքում «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական քարոզարշավի ժամանակ այսօր հայտարարեց ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը։ Նա շեշտեց՝ շատ փաստերի է տիրապետել, որեւէ մեկի ընտանիքին չի կպել, բայց դա չի նշանակում, թե իր խոստումը չի կատարելու։ Ապա` Սերժ Սարգսյանը ներկայացրեց ձայնագրություն, որն, իր խոսքով, բարի մարդիկ են իրեն փոխանցել․ «Լսելով այն՝ կարծիք կկազմեք այս կապիտուլյանտի, տգետի կերպարի մասին»։

Հիշեցնենք՝ ՔՊ առաջնորդ Նիկոլ Փաշինյանն ի լուր Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի՝ հայտարարել էր, թե իր որդուն տալիս է բոլոր գերիների վերադարձի դիմաց։ Դրան նախորդել էր Սերժ Սարգսյանի հայտարարությունն այն մասին, որ «իր Աշոտիկին թող Նիկոլը տա, 20-25 գերի վերադարձնի»։ Ապա` Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանին մեղադրել էր զինվորներից գողացած փողերը խաղատներում պարտվելու համար, Սերժ Սարգսյանն էլ երեկ ասաց՝ 24 ժամ է տալիս փաստերի համար, այլապես ինքը Փաշինյանի ու նրա ընտանիքի մասին աղաղակող փաստեր կհրապարակի։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930