Լրահոս
Օրվա լրահոսը

Նուբարաշենի աղբավայրում հրդեհը մեկուսացվել է. տարածման վտանգ չկա

Հունիս 10,2021 09:43

Հունիսի 10-ին, ժամը 05:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ աղբավայրում հրդեհի ևս մեկ նոր օջախ է նկատվում։

Դեպքի վայրում հերթապահող հրշեջ-փրկարարական ջոկատն իրականացրել է հրդեհի նոր օջախի (մոտ 1000 քմ) հրդեհաշիջման աշխատանքներ․ ներգրավված է եղել քաղաքապետարանի մեկ ջրատար:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:05-ին․ տարածման վտանգ չկա․ իրականացվում է հերթապահություն։

Հիշեցնենք, որ հունիսի 8-ին՝ ժամը 10։04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Նուբարաշենի աղբավայրում։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։40-ին։

Հունիսի 9-ին Երևանի Նուբարաշենի աղբավայրում հերթապահություն իրականացնող հրշեջ-փրկարարները նկատել են հրդեհի նոր օջախ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Երկրորդ օջախում հրդեհը մարվել է ժամը 21։40-ին։ Այրվել է մոտ 400 խմ շինարարական աղբ։

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է 21 փրկարար ծառայող, ներգրավված է եղել Երևանի քաղաքապետարանի երկու ջրատար, օգտագործվել է մոտ 424 տոննա ջուր։

ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930