Լրահոս
Օրվա լրահոսը

Արման Թաթոյանը լավագույն գործիչն է՝ ըստ հանրային հարցումների

Հունիս 11,2021 16:56

«GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանն այսօր ներկայացրեց իրենց հարցումների հիման վրա արված հետազոտությունը, որը վերաբերում էր հիմնականում նախընտրական իրավիճակին: Սակայն այդ հետազոտության մեջ կար մի շատ կարեւոր տվյալ:

Այսպես, խնդրանքին՝ գնահատել տվյալ գործիչների գործունեությունը 1-ից 5 բալային սանդղակով, ըստ որի՝ 5-ն առավելագույնն է, 1-ը՝ նվազագույնը, 1103 հարցվածները տվել են հետեւյալ գնահատականները.

Լավագույնը Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն է, որի գործունեությունը 1103 հարցվածների տված գնահատականների հիման վրա միջինացվել եւ կազմել է 3,8:

Թաթոյանից հետո գալիս է վարչապետի ժ/պ Նիկոլ Փաշինյանը, որի գործունեությունը միջինում գնահատվել է 2,5: Նրան հաջորդում են ՀՀ 2-րդ եւ 4-րդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Արմեն Սարգսյանը հավասար՝ 2,3 միավոր գնահատականով: Գագիկ Ծառուկյանի գնահատականը 2,1 է, իսկ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի 1,8 գնահատականից ստացել է նաեւ նրա ազգանվանակիցը՝ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, ինչպես նաեւ «Լուսավոր Հայաստան»-ի առաջնորդ Էդմոն Մարուքյանը: ՀՀ 1-ին նախագահի գործունեությունը 1,6 են գնահատել, իսկ «Պատիվ ունեմ»-ի Արթուր Վանեցյանինը՝ 1,5:MPG-Gallup-Int-pre-election-survey-4nd-wave-pas-paaaaas-hy

Պատրաստեց Մ. Բարսեղյանը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930