Լրահոս
Օրվա լրահոսը

Հունիսի 17-ից կոմպակտ դասի նոր ավտոբուսներով կգործարկվեն 46 և 22 երթուղիները

Հունիս 16,2021 19:07

Վաղվանից՝ հունիսի 17-ից, կոմպակտ դասի նոր ավտոբուսներով կվերսկսի աշխատանքը 46 համարի երթուղին, իսկ 22 համարի նոր երթուղին շահագործման կհանձնվի առաջին անգամ:

Հիշեցնենք, որ նոր ավտոբուսներով արդեն իսկ շահագործվում են Երևանի 6 երթուղիներ (հ.հ.26, 38, 99, 74, 24, 47)։

Երթուղիների սպասարկումը կիրականացվի 8 և 2 միավոր շարժակազմով` ժամը 7:30-ից մինչև 23:00-ն, հետևյալ ուղեգծերով.

հ.22 երթուղի՝

ՍՊԱՆԴԱՐՅԱՆ ԿԱՅԱՐԱՆ – ՀԱԹ

Սպանդարյան կայարան (սկ.) -Սիլիկյան 4-րդ, 10-րդ փողոցներ-Սիլիկյան նոր խճուղի-Շիրազի-Գ.Հասրաթյան-Սեբաստիայի-Րաֆֆու փողոցներ-ՀԱԹ (Րաֆֆու-Զորավար Անդրանիկի փողոցների խաչմերուկ) (վ.կ.),

հ.46 երթուղի՝

ՆԱԶԱՐԲԵԿՅԱՆ ԹԱՂԱՄԱՍ – ՍԲ. ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ ԵԿԵՂԵՑԻ

Նազարբեկյան թաղամաս (հ.44/10, ե/կետ) (սկ.) – Սիլիկյան նոր խճուղի – Շիրազի – Ջանիբեկյան – Աբելյան – Շինարարների – Արզումանյան – Հալաբյան – Կիևյան փ-ներ – Մարշալ Բաղրամյան – Մաշտոցի պ-ներ – Գր.Լուսավորչի – Ագաթանգեղոսի – Խանջյան – Վարդանանց – Ե.Քոչարի փ-ներ – Սրբ. Գր.Լուսավորիչ եկեղեցի (վ.կ.):
Հետադարձը. նույնը` մինչև Ջանիբեկյան – Բաշինջաղյան – Մազմանյան փ-ներ, շարունակությունը` նույն ուղեգծով:

 

Պետք է վճարել նստելիս։ Մետաղադրամ ընդունող սարքը «վերցնում է» միայն 100 դրամանոցներ։ Եթե չունեք 100 դրամանոց, ապա վարորդն սկզբնական շրջանում կարող է մանրել, բայց խիստ ցանկալի է ունենալ 100-դրամանոցը։ Շուտով կունենանք նաև էլեկտրոնային վճարման համակարգ:

Ավտոբուսի սրահը տեսահսկվում է՝ ուղևորների և ընդհանրապես երթևեկության անվտանգության նկատառումներից ելնելով։

Վարորդները հատուկ համազգեստով են, հատուկ հրահանգավորված՝ երթևեկության ընթացքում չծխելու և հեռախոսով չխոսելու պահանջի մասին։

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930