Լրահոս
Օրվա լրահոսը

«Դա մեր պրոբլեմը չի եղել, դա եղել է անձնագրային բաժնինը». 23/26 ընտրատեղամասի նախագահ

Հունիս 20,2021 17:08

Քիչ առաջ լուրեր շրջանառվեցին, որ Վանաձորի 23/26 ընտրատեղամասում մեծ են ցուցակների հետ կապված անճշտությունները:

Aravot.am-ը փորձեց ընտրատեղամասի նախագահ Հրաչ Մակարյանից տեղեկանալ, թե ի՞նչ անճշտությունների մասին է խոսքը: Բանն այն է, որ որոշ քաղաքացիներ չեն կարողացել իրենց անունը գտնել ընտրողների ցուցակում, նրանք ներառված են եղել լրացուցիչ ցուցակներում. «Դա մեր պրոբլեմը չի եղել, դա եղել է անձնագրային բաժնինը, որտեղ ավելացել են եւ այդ ավելացած ցուցակները մեր սարքավորումների մեջ չեն ներբեռնվել: Դրա համար խնդիր է առաջացել՝ ոչ թե մեր, այլ Բազում թաղամասի բոլոր տեղամասերում: Երեկ մինչեւ ժամը տասն ավարտել է, լրացուցիչ ցուցակներն ուղարկել են, մարդիկ տեղեկանքով գալիս են ընտրում, գնում»:

23/26 ընտրատեղամասում ընտրելու իրավունք ունի 1610 քաղաքացի, իսկ լրացուցիչ ցուցակում ընդգրկված են 48 ընտրողներ:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930