Լրահոս
Օրվա լրահոսը

«Պահպանողական» կուսակցությունը կոչ է անում ՀՀ քաղաքացիներին՝ ոչ մի դեպքում չմասնակցել հետընտրական փողոցային կամ իրավական որևէ խժդժության

Հունիս 21,2021 23:59

«Ազատ Հայրենիք» նախընտրական դաշինքի մաս կազմող Պահպանողական կուսակցությունը, ելնելով Հայաստանում քաոս ստեղծելու ռուս-թուրքական պրոյեկտը խափանելու հրատապությունից, չի վիճարկում ԱԺ արտահերթ ընտրության արդյունքները և կոչ է անում ՀՀ քաղաքացիներին՝ ոչ մի դեպքում չմասնակցել հետընտրական փողոցային կամ իրավական որևէ խժդժության:

Այսու՝ Պահպանողական կուսակցությունը համարում է դաշինքի կազմում իր առաքելությունն ավարտված և հաջողություններ է մաղթում գործընկեր կուսակցություններին:

Պահպանողական կուսակցությունը ստեղծված նոր իրավիճակում մշտապես բաց է ՀՀ քաղաքական միավորների հետ համագործակցության՝ պետության համար արդյունավետ զարգացումներ և նոր ազգային օրակարգ գեներացնելու նպատակով:

 

Պահպանողական կուսակցության կենտրոնական խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930