Լրահոս
Օրվա լրահոսը

Վերահաշվարկի արդյունքում «Հայաստան» դաշինքի ձայների թիվն ավելացել է 10 անգամ, «Մեկ Հայաստան»-ինը 10 անգամ նվազել, տեխնիկական խնդիրներ արձանագրվել են նաև ՔՊ-ի դեպքում

Հունիս 23,2021 12:20

«Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր Արթուր Ղազինյանի ֆեյսբուքյան գրառումը

Մինչ խորհրդարան չանցած ընդդիմադիրները, նիկոլներին թողած, մեզ են քննադատում, թուրքական գործակալները կառավարության շենքում մեջ-մեջ են անում ավարը՝ Հայաստանը:

Իսկ այդ ժամանակամիջոցում Վանաձորի 23/47 տեղամասում կատարված վերահաշվարկի արդյունքում «Հայաստան» դաշինքի ձայների թիվն ավելացել է 10 ԱՆԳԱՄ, այսինքն` մեր ձայները 10 անգամ նվազեցրել են:

Բայց դուք մի շեղվեք, շարունակեք քննադատել մեզ . . .

ՀՀ
վարչապետի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը

Երեկ երեկոյան մամուլը կրկին աղմկոտ էր: Պարզվեց, որ քաղաքական ուժերից մեկի ձայների տարբերությունը կոնկրետ մեկ տեղամասում շուրջ տասը անգամ էր՝ ի վնաս այդ քաղաքական ուժի: Այսինքն՝ քաղաքական ուժը ստացել էր Y քանակությամբ ձայն, բայց պետք է լիներ Yx10: Ու կրկին մեղադրանքներ իշխանությանը, թե նեղացնում եք ընդդիմությանը, կեղծել եք և այլն:

🔺Այնինչ նման տեխնիկական խնդիրներ արձանագրվել են նաև մեր դեպքում՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ձայները հաշվարկելիս առնվազն երեք տեղամասում: 4/2 տեղամասում մոռացել էին ավելացնել զրո, և 390-ի փոխարեն մուտքագրվել էր 39, 4/3-ում 409-ի փոխարեն՝ 49, 4/44-ում 281-ի փոխարեն՝ 28:

✅Խնդրում եմ բոլորին հրաժարվել զուգահեռ իրականություն ստեղծելուց, ավելորդ չեղած աղմուկ բարձրացնելուց: Հանրության մեջ ավելորդ լարումը յուրաքանչյուր անհատին վնաս է հասցնում:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930