Լրահոս
Օրվա լրահոսը

Կապառոսը երկարաձգել է պայմանագրի ժամկետը Հայաստանի հավաքականի հետ

Հունիս 25,2021 21:35

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան երկարաձգել է պայմանագիրը Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի հետ՝ մինչև 2022 թվականի ավարտը, տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Կապառոսը, որ գլխավորում է հավաքականը 2020-ի մարտից, Հայաստանի հավաքականի ղեկին անցկացրել է 11 խաղ, տարել 6 հաղթանակ, կրել 2 պարտություն ու անցկացրել 3 ոչ-ոքի: Կապառոսի հետ մեր ընտրանին հաղթել է Ազգերի լիգայի իր խմբում, իսկ Աշխարհի 2022 թվականի առաջնության նախընտրական փուլի իր խմբում անցկացրած 3 խաղում տարել է 3 հաղթանակ ու գլխավորում է մրցաշարային աղյուսակը 9 միավորով:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930