Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանությունը փնտրում է Վարդան Ղուկասյանի որդուն․ ընտրությունների օրը կռիվ է եղել

Հուլիս 01,2021 19:45

Երեկ Գյումրու  բնակիչներից մեկը՝  Ռազմիկ Գյադուկյանը, դիմել  է Ոստիկանության գլխավոր վարչություն՝ հաղորդում  ներկայացնելով այն մասին, որ Գյումրու նախկին քաղաքապետ, Ազգային Ժողովի ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակն Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների օրը հարվածել  է իրեն՝ պատճառելով մարմնական վնասվածք։

Քաղաքացին նշել է, որ դեպքը տեղի է ունեցել  ժամը 17.00-18.00-ն ընկած ժամանակահատվածում,  «Սլաբոդկա» թաղամասում՝ Ջիվանու փողոցում , որտեղ իր ու Սպարտակ Ղուկասյանի միջև վիճաբանություն է ծագել  Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը ձայն տալու պատճառով։

Վիճաբանության ժամանակ, ըստ քաղաքացու բողոքի, Սպարտակ Ղուկասյանը  ձեռքի ափերով հարվածել է իր ականջներին, այնուհետ երկու անգամ բռունցքով հարվածել է գլխին՝ պատճառելով մարմնական վնասվածք։

ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից Aravot.am-ին փոխանցեցին, որ դեպքի հանգամանքները պարզվում են, նյութեր են նախապատրաստվում։

Ի դեպ, նշանակված է դատաբժշկական փորձաքննություն, ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում  Սպարտակ Ղուկասյանին հայտնաբերելու ուղղությամբ։

Հիշեցնենք, որ Վարդան Ղուկասյանը ընտրությունների ժամանակ սատարել է Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031