Լրահոս
Օրվա լրահոսը

Ջիվան Գասպարյանը մշտապես ներկայացրել է հայկականը, գերել հանդիսատեսին իր անզուգական կատարումներով. Վիտալի Բալասանյան

Հուլիս 06,2021 17:07

Խոր վշտով ու ափսոսանքով տեղեկացա մեծանուն հայ դուդուկահար և կոմպոզիտոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ջիվան Գասպարյանի մահվան մասին։ Հայ բեմի համար սա շատ մեծ կորուստ է։

Ջիվան Գասպարյանը հանդես գալով աշխարհի տարբեր բեմերում մշտապես ներկայացրել է հայկականը, գերել հանդիսատեսին իր անզուգական կատարումներով:

Իմ խորին ցավակցություններն եմ հայտնում Ջիվան Գասպարյանի հարազատներին ու մտերիմներին:

Նրա հիշատակը միշտ վառ կմնա բոլորիս սրտերում:

Վիտալի ԲԱԼԱՍԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031