Լրահոս
Սպիտակ ալյուր
Օրվա լրահոսը

«Եթե Փաշինյանը չշարունակեր պաշտոնավարել որպես վարչապետի պաշտոնակատար, ապա ՔՊ-ն եւս շեմը չէր հաղթահարելու»․ Արտակ Գալստյան

Հուլիս 14,2021 13:55

«Հայոց հայրենիք» կուսակցության ներկայացուցիչ Արտակ Գալստյանն այսօր ՍԴ նիստում եզրափակիչ ելույթի ժամանակ մատնանշեց գործող իշխանության կողմից վարչական ռեսուրսի կիրառումը։ «Այս ընտրությունները ՀՀ պատմության մեջ աննախադեպ էին նրանով, որ եւ գործող իշխանությունն է վարչական ռեսուրս օգտագործել, եւ, ըստ վերջինիս տվյալների, նաեւ հակառակ կողմը։ Դա միանշանակ լավ չի ազդել այլ կուսակցությունների վրա։ Ուստի պետք չէ դիտարկել միայն երկու ուժերի տեսանկյունից, մյուս՝ քսանից ավելի կուսակցությունների  իրավունքները եւս պաշտպանված պետք է լինեն»,-համոզմունք հայտնեց Արտակ Գալստյանը։

Հիշեցնենք, որ ՍԴ-ն այսօր միասնական վարույթում շարունակում է քննել ընդդիմադիր քաղաքական ուժերի՝ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքների, «Զարթոնք» եւ «Հայոց հայրենիք» կուսակցությունների՝ հունիսի քսանի ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումները:

Արտակ Գալստյանի բնորոշմամբ՝ ՍԴ-ում այս վեճի քննարկման ժամանակ անընդհատ հարց է հնչել, թե ինչպես են հաշվարկում վարչական ռեսուրսի չարաշահումը․ «Նայեք՝ 2017թ․-ին ՀՀԿ-ն ԱԺ-ում մեծամասնություն ձեւավորեց։ Մեկ տարի հետո, զրկվելով իշխանությունից, այսինքն՝ վարչական ռեսուրսից,  չհաղթահարեց շեմը։ Սա է վարչական ռեսուրսը ՀՀ-ում։ Վստահ եմ, որ եթե Նիկոլ Փաշինյանը հետեւեր օրենքի կանոնին եւ հրաժարական տալուց հետո  չշարունակեր պաշտոնավարել որպես վարչապետի պաշտոնակատար, ապա ՔՊ-ն եւս շեմը չէր հաղթահարելու»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031