Լրահոս
Օրվա լրահոսը

Շառլ Միշելը ծանոթացել է Երևանի մետրոպոլիտենի զարգացման ծրագրին

Հուլիս 17,2021 22:13

Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանի, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի, ինչպես նաև Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի ուղեկցությամբ այցելել է Երևանի մետրոպոլիտեն։

«Հանրապետության հրապարակ» կայարանում Շառլ Միշելը ծանոթացել է Եվրամիության ֆինանսական աջակցությամբ Երևանի մետրոպոլիտենի վերակառուցման ծրագրի արդյունքները ներկայացնող շնորհանդեսին, ինչպես նաև Երևանի մետրոպոլիտենի զարգացման ծրագրին։

Շնորհանդեսի ավարտից հետո Եվրոպական խորհրդի նախագահը ուղեկցող պաշտոնյաների հետ երթևեկել են մետրոյի արդիականացված շարժակազմով։

2010 թ սկսած, Եվրամիության, Եվրոպական ներդրումային բանկի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի համատեղ ֆինանսավորմամբ իրականացվում է Երևանի մետրոպոլիտենի շարժակազմի և ենթակառուցվածքների արդիականացման ծրագիրը։

ՏԿԵ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031