Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ պատգամավորը վճարած հարկերի 9 տոկոսից ավելի աճը դրական է համարում․ «Հայկական ժամանակ»

Հուլիս 24,2021 10:13

2021 թվականի հունվար-հունիս ամիսների տվյալներով արձանագրված 1000 խոշոր հարկ վճարողների վճարած հարկերի 9 տոկոսից ավելի աճը դրական եմ համարում: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Եղիշե Սողոմոնյանը:

Հիշեցնենք, որ ՊԵԿ-ը հրապարակել է առաջին կիսամյակի դրությամբ 1000 խոշոր հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվությունը: Հանրապետության 1000 խոշոր հարկատուները միասին այս տարվա հունվար-հունիս ամիսներին պետբյուջե են վճարել 584 մլրդ 440 մլն 174 հազար դրամի հարկեր եւ տուրքեր:

Ըստ Եղիշե Սողոմոնյանի՝ եթե 1000 խոշոր հարկ վճարողների վճարած հարկերի 9 տոկոսից ավելի աճը համեմատենք այս ժամանակահատվածում տնտեսական աճի հետ, որը 4 տոկոսից մի փոքր ավելի է, ապա ցուցանիշը դրական կարելի է համարել:
«Կարծում եմ, որ երկրում հարկային բեռը պետք է ավելի շատ կրի խոշոր բիզնեսը, իսկ փոքր ու միջին բիզնեսի ուղղությամբ հարկային քաղաքականությունը պետք է ավելի մեղմ լինի, որպեսզի հնարավորություն տրվի նրանց զարգանալու»,- ասաց նա:

Հարցին՝ օրինաչա՞փ է, որ երկրի ամենախոշոր հարկատուն «Գազպրոմ Արմենիան» է, Սողոմոնյանը պատասխանեց. «Գազպրոմ Արմենիայի» հարկերը գազի սպառումից են կախված։ Եթե սպառումը ավելանում է, դրանից բխող հարկերն էլ են աճում: Այսինքն՝ այստեղ արդյունավետ աշխատանքով չէ պայմանավորված աճը, այլ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց սպառմամբ»:

Նիկոլայ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» թերթի այս համարում 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031