Նախարար Վահան Քերոբյանն օգոստոսի 4-ին մասնակցել է www.buyarmenian.com առցանց վաճառքի հարթակի պաշտոնական մեկնարկին:
Հարթակի հիմնադիրներն ամերիկահայեր Լիլիթ և Նշան Օդաբաշյաններն են։
Նպատակն է` խթանել հայկական արտադրանքի արտահանումը և միասնական ջանքերով նպաստել Հայաստանի տնտեսության զարգացմանը՝ համախմբելով աշխարհասփյուռ հայկական ներուժը։
«Մեզ համար հարթակը կարևոր է 3 պատճառով՝ այն զարգացնում է eCommerce-ը, աջակցում ՓՄՁ-երին և նպաստում արտահանման ծավալների ավելացմանը»,- նշել է Վահան Քերոբյանը:

Կարդացեք նաև
ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն



















































