Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարոն Մամիջանյան, մահակով ու վահանով դիմահար կրակոց արձակել հնարավոր չէ»․ Վահագն Ալեքսանյան

Օգոստոս 10,2021 11:31

«Պարոն Մամիջանյան, մահակով ու վահանով դիմահար կրակոց արձակել հնարավոր չէ։ Վահանով ու մահակով չի կարելի արձակել «Չերյոմուխա» տեսակի հատուկ միջոց»,-ԱԺ լիագումար նիստում այսօր անդրադառնալով «Պատիվ ունեմ» դաշինքից Հայկ Մամիջանյանի հայտարարությանը, թե մարտի մեկի դեպքերի ժամանակ Նիկոլ Փաշինյանը ցուցարարներին ասել է՝ «փայտեր ու քարեր» վերցրեք՝ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։

Նա նշեց․ «Ինչ վերաբերում է ձեր հիշատակմանը, որ այդ ժամանակ ես գործակցել եմ ԲՀԿ-ի հետ փոխկապակցված կազմակերպություններից մեկի հետ, այո, եղել է։ Դրանից առաջ, ընթացքում եւ հետո, սակայն, եղել եմ ձեր իշխանության ամենաակտիվ քննադատներից մեկը։ Երեւի դրա պատճառով էր, որ ձեր դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված իմ դեկանը ինձ պարբերաբար կանչում էր իր սենյակ ու հարցնում՝ մեր նախագահի մասին ինչո՞ւ ես այդքան բան գրում, բա չես մտածո՞ւմ, որ առաջադիմությանդ վրա կազդի։ Ի դեպ, ինձ համար բացահայտում էր, որ դուք մասնակցել եք մարտի մեկի ցույցերին։ Եթե դա համադրեք այն փաստի հետ, որ հիմա նստած եք պարոն Վանեցյանի կողքին, որը նաեւ Մանվել Գրիգորյանի հետ կապված դեպքն էր բացահայտել, ապա գործ ունենք ամենատարօրինակ քաղաքական ստոկհոլմյան սինդրոմի հետ։ Երբ ձեր ընկերներին գնդակահարում են, հետո դուք անցնում եք մյուս կողմ, հետո խմբակցության ղեկավար ընտրում մեկին, որը ձեր կուսակցական ընկերների հետ կապված բաներ է բացահայտել, շատ տարօրինակ է»։

Անդրադառնալով «Հայաստան» դաշինքից Սեյրան Օհանյանի՝ իշխանությանն ուղղված եւ բանակի առնչությամբ քննադատությանը՝ Վահագն Ալեքսանյանն ասաց․ «Իմ ծառայած ժամանակ, երբ դուք նախարար էիք, բանակում ամենահայհոյված իրը զինվորներին տեղափոխող «պազիկն» էր»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031