Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախը գիտե՞ք երբ կորցրիք՝ 92թ․-ի ապրիլի 14-ին՝ Արթուր Մկրտչյանի սպանությամբ»․ Նազելի Բաղդասարյանը՝ ընդդիմությանը

Օգոստոս 10,2021 12:48 Share
Աջակցեք aravot.am-ին

«Խոսում եք Արցախի վտանգված լինելուց, Արցախի կորստից․․․ընկերներ, Արցախը գիտե՞ք երբ կորցրիք՝ 92թ․-ի ապրիլի 14-ին՝ Արթուր Մկրտչյանի սպանությամբ»,-ԱԺ լիագումար նիստում այսօր դիմելով ընդդիմությանը՝ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Նազելի Բաղդասարյանը։

Նա շարունակեց․ «Իսկ ո՞ւմ անվան հետ էր կապվում այդ սպանությունը։ Կարծում եմ՝ արժի գլխիկոր լինեք։ Չնայած, ձեր կուսակից ընկերների սպանությունը դուք շատ հեշտ եք մոռանում։ Ուրացաք Արթուր Մկրտչյանին, ուրացաք Արցախը։ Չխոսեք այլեւս այս մասին»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: