Լրահոս
Օրվա լրահոսը

Որսագողության և ապօրինի փայտանյութի տեղափոխման դեպքեր են հայտնաբերել

Օգոստոս 11,2021 11:14

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն օրենքով վերապահված իրենց գործառույթներն իրականացնելիս ս.թ. օգոստոսի 5-ից 10-ն ընկած ժամանակահատվածում հայտնաբերել են ապօրինի փայտանյութի տեղափոխման մի քանի դեպք, մասնավորապես՝ մեծ ծավալի փայտանյութ տեղափոխող Զիլ և Կամազ մակնիշի ավտոմեքենաներ ընդհանուր մոտ 50խմ շինափայտով բեռնված, ընդ որում Կամազ մակնիշի ավտոմեքենայում բեռնված շինափայտը քողարկված է եղել վառելափայտով։

Հայտնաբերված իրավախախտումները փաստաթղթավորվել են և փոխանցվել ՀՀ ոստիկանություն՝ հետագա ընթացքը լուծելու համար։

Նշված ժամանակահատվածում հայտնաբերվել է նաև որսագողության դեպքեր, առգրավվել է ապօրինի որսված 11 հատ լոր տեսակի թռչուն, 1 հատ նապաստակ, ապօրինի որսի ընթացքում օգտագործված թվով 5 որսորդական զենքերը ևս առգրավվել են։

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ևս մեկ անգամ հորդորում է չխախտել բնապահպանական օրենսդրությունը և դրսևորել օրինապահ վարքագիծ։

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031