Լրահոս
Օրվա լրահոսը

Գուգարաց թեմում oծվեց Պուշկինո վարչական շրջանի Սուրբ Դավիթ եկեղեցու հիմքը

Օգոստոս 25,2021 22:55

Ի ուրախություն և առ ի գիտություն  մեր  բարեպաշտ հայորդիների հայտնում ենք,  որ oգոստոսի 25-ին, ձեռամբ Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանի, օծվեց Գյուլագարակ համայնքի Պուշկինո վարչական շրջանի  Սուրբ Դավիթ եկեղեցու հիմքերը:

Սուրբ Դավիթ եկեղեցին կառուցվում է բարերարությամբ Անժելա Ստեփանյանի և նրա ընտանիքի:

Օծման արարողությանը մասնակցում էին ՀՀ վաստակավոր արտիստ Արա Գևորգյանը, Գյուլագարակ համայնքի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Խաչիկ Վարդանյանը, նախկին համայնքապետ Մհեր Գևորգյանը, Օձունի տարածաշրջանի հոգևոր հայրեր Տեր Վրթանես քահանա Բաղալյանը և Տեր Արարատ քահանա Շահվերդյանը, Պուշկինո վարչական շրջանի դպրոցի տնօրենը, ուսուցիչներ և բարեպաշտ հավատացյալներ:

Հավարտ օծման արարողության Սրբազան Հայրն օրհնեց ներկաներին, գնահատանքի և օրհնության խոսք հղեց բարերարին՝  աստվածահաճո այս գործի  իրականացման համար:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031