Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն այսօր այցելել է մի քանի շինհրապարակներ՝ տեղում հետևելու մարզում ընթացող ճանապարհաշինության ընթացքին։
Մարզպետը եղել է «Մ-3- Սպիտակ-Գյումրի-Թուրքիայի սահման» միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի 4-րդ կիլոմետր հատվածում, որն արդեն ավարտման փուլում է։ Հովհաննես Հարությունյանի տեղեկացմամբ, թեև պետբյուջեից գումար չէր նախատեսվել այդ ճանապարհահատվածի վերանորոգման համար, սակայն կարողացել են խնդրի կարգավորման համար լրացուցիչ միջոցներ խնդրել։
Նա եղել է նաև Ղարիբջանյան գյուղում՝ հետևելով «Մ-9-Իսահակյան-Գյումրի-Մ-7» հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի շինաշխատանքների ընթացքին։
«Այս տարի Շիրակի մարզում պետական միջոցների հաշվին ճանապարհաշինական լայնածավալ աշխատանք է իրականացվում, մինչև տարվա վերջ ամբողջ մարզում մոտավորապես 65 կիլոմետրի չափ մենք ասֆալտապատ ճանապարհ կունենանք»,-լրագրողների հետ զրույցում ասել է մարզպետը։

Կարդացեք նաև
Մինչ այդ եղանք Ղարիբջանյան գյուղում, Իսահակյան-Ղարիբջանյանի հատվածի հիմնանորոգման աշխատանքներին հետևեցինք, մոտավորապես 2,5 կիլոմետր երկարությամբ ճանապարհ է հիմնանորոգվում, և այս երկու ծրագրերն իրականում դուրս էին մնացել կառավարության ծրագրերից, դուրս էին մնացել, որովհետև միջոցներ չէին նախատեսվել, բայց կարողացանք խոսել կառավարության հետ, և երկու ծրագրերի համար մեկ միլիարդ դրամի լրացուցիչ, հավելյալ ճանապարհաշինական աշխատանքներ ունեցանք մենք Շիրակի մարզում»,-ասաց մարզպետը։
Նա մանրամասնել է, որ ավտոճանապարհները հանրապետական նշանակության են։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ





















































