Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեն Սիմոնյանի կրտսեր եղբոր՝ Կառլեն Սիմոնյանի ղեկավարած «ԵվրոԱսֆալտ» ՓԲԸ-ն շահել է Ապարան համայնքի ներհամայնքային ճանապարհներն ասֆալտապատելու մրցույթը. «Հետք»

Սեպտեմբեր 22,2021 10:39

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կրտսեր եղբոր՝ Կառլեն Սիմոնյանի ղեկավարած «ԵվրոԱսֆալտ» ՓԲԸ-ն շահել է Ապարան համայնքի ներհամայնքային ճանապարհներն ասֆալտապատելու մրցույթը եւ պայմանագիր կնքել համայնքապետարանի հետ:

Մրցույթի առարկան Ապարան խոշորացված համայնքի մեջ մտնող նույնանուն քաղաքի եւ գյուղական բնակավայրերի ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատումն է: Մրցույթին մասնակցել է 5 ընկերություն, սակայն ամենաէժան տարբերակը՝ 239 մլն դրամի, առաջարկել է «ԵվրոԱսֆալտ» ՓԲԸ-ն, որի գլխավոր տնօրեն Կառլեն Սիմոնյանի հետ Ապարանի համայնքապետ Կարեն Եղիազարյանը պայմանագիր է կնքել: Պայմանագրի ընդհանուր գինը 287 մլն դրամ է, որը ներառում է 20 տոկոս ԱԱՀ-ն: Չնայած մրցութային փաստաթղթերը հրապարակող armeps.am կայքում պայմանագրի ստորագրման օր է նշված սեպտեմբերի 19-ը, փաստաթուղթը թվագրված է օգոստոսի 19-ով:

«ԵվրոԱսֆալտ» ՓԲԸ-ն գրանցված է Երեւանի Արտաշիսյան փողոցում: Կառլեն Սիմոնյանը գլխավոր տնօրեն է դարձել 2020-ի հուլիսին, իսկ մինչ այդ՝ 4 ամիս, ղեկավարը եղել է մոսկվացի Տիգրան Խաչիկի Հարությունյանը: ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալը 50 հազ. դրամ է, 90 տոկոսի բաժնետերը երեւանցի Սվետլաննա Կամոյի Պողոսյանն է, իսկ մնացած 10 տոկոսինը՝ ՌԴ Նովոսիբիրսկ քաղաքի բնակիչ Լուսիկ Շահենի Գեւորգյանը:

Վահե ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Լուսանկարը՝ Կառլեն Սիմոնյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930