Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Թե ինչու տվեցինք Սանասարն ու Կովսականը հարցից Գագիկ Մելքոնյանը ձեռքերը պարզեց ու հանդիմանեց. «Է չտայի՛ք, աղջիկ ջան, չտայի՛ք, ո՞վ ձեզ ասեց տվեք»

Սեպտեմբեր 22,2021 21:12

Նոյեմբերի 9-ի համաձայնագրով կողմերը պետք է մնային այնտեղ, որտեղ դադարել էր պատերազմը, ինչո՞ւ տվեցինք Սանասարը, Կովսականը: «Առավոտի» հետ զրույցում Պն նախկին փոխնախարար, ՔՊ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը պատասխանեց. «Ոչ, այնտեղ կան կետեր, որ մենք Աղդամը հետ պիտի տանք, Քելբաջարը հետ պիտի տանք, մնացածը, բան…այնտեղ կետեր կան, դա գալիս էր Սովետական Հայաստանի ու Սովետական Ադրբեջանի սահմանը: Որ դուք ասում եք՝ որտեղ կանգնած էինք, այնտեղ պետք է մնայինք՝ այդպես չէ, պայմանագիրը լավ նայեք: Զանգելանի կողմից իրենք արդեն եկել հասել էին Զանգելան, մտնում էին Մեղրի»:

Ուշագրավ էր Գագիկ Մելքոնյանի արձագանքը մեր հարցադրումներին, որ եթե Սանասարը, Կովսականը տված չլինեիք, դեպի Հայաստան մուտք չէին ունենա: Մելքոնյանը ձեռքերը պարզեց դեպի ինձ ու հանդիմանեց. «Է չտայի՛ք: Աղջիկ ջան, չտայի՛ք, ո՞վ ձեզ ասեց տվեք»: Շփոթվեցինք այս արձագանքից ու հիշեցրինք՝ ախր դուք եք իշխանության, ե՞ս եմ տվել՝ Գագիկ Մելքոնյանը պատասխանեց. «Մի րոպե, դուք հելնեիք էթայիք: Ոչ թե ամսի 10-ին հարձակվեիք կառավարության  շենքի վրա, Ազգային ժողովի շենքի վրա, հելնեիք էթայիք այնտեղ դիրքերը պահեիք: Այնտեղ էին դիրքերը, Ազգային ժողովի շենքը չէր, կառավարության շենքը չէր: Մենք միշտ ասել ենք՝ ժողովուրդ, այնտեղ հավաքվելու տեղ չի, արեք մեզ օգնեք: Ես անձամբ մի քանի անգամ դիմել եմ ժողովրդին, խնդրել եմ՝ արեք, ձեր կարիքն ենք զգում: Իրանք ուզում էին՝ շատ շուտ ավարտվեր այս ամեն ինչը, թուրքերը հաղթեին՝ պրծնեին»:

Թե ինչպես է Մելքոնյանը պատկերացնում քանոնով Շուռնուխի, Որոտանի հատվածները գծելը, որ տարածքներն է համարում ադրբեջանական, ինչում է մեղադրում իր խոսքերով՝ «ղարաբաղցի» ղեկավարներին՝ կարդացեք «Առավոտի» վաղվա համարում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930