Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին հայրենադարձելու հարցը հասավ ԱՄՆ Կոնգրես». Անի Սամսոնյան

Սեպտեմբեր 22,2021 23:15 Share
Աջակցեք aravot.am-ին

ԱԺ նախկին պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին հայրենադարձելու հարցը հասավ ԱՄՆ Կոնգրես։

Այն կքննարկվի ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում  ԱՄՆ Հայ դատի և ամերիկացի կոնգրեսականներ Ադամ Շիֆի, Թոնի Կարդենասի և Բրեդ Շերմանի ջանքերով։ Ներկայացրած փոփոխություններով նրանք պահանջում են Ադրբեջանից ազատ արձակել հայ ռազմագերիներին, հետաքննել Ադրբեջանի կողմից Արցախյան 2020 թվականի պատերազմի ընթացքում կատարած հանցագործությունները և խաղաղ բնակչության դեմ օգտագործված անօդաչու թռչող սարքերում ամերիկյան տեխնոլոգիաների օգտագործումը։

Սպասենք առաջիկա քննարկումներին և հուսանք, որ ԱՄՆ կոնգրեսականները կկարողանան արդյունավետ կերպով ներկայացնել Ադրբեջանի պատասխանատվության հարցը»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել