Լրահոս
Օրվա լրահոսը

Էջմիածնի բնակիչը նախկին քաղաքապետ Հրաչիկ Աբգարյանին մեղադրում է իր 6000 դոլարը յուրացնելու մեջ

Սեպտեմբեր 30,2021 20:22

Էջմիածնի բնակիչ Ռաֆայել Մ.-ն դիմել է ոստիկանություն՝ մեղադրելով Էջմիածնի նախկին քաղաքապետ Հրաչիկ Աբգարյանին դրամաշորթության մեջ:

Aravot.am-ի տեղեկություններով Ռաֆայել Մ.-ն սեպտեմբերի 29-ին ոստիկանության Էջմիածնի բաժնում հաղորդում է ներկայացրել, որ Էջմիածին քաղաքի «Մատուռ» կոչվող տարածքում 1.5 հա հողատարածք գնելու նպատակով, նախնական պայմանավորվածության համաձայն՝ 2020 թվականի մայիսին 6000 դոլար գումար է տվել Հրաչիկ Աբգարյանին, որն այդ գումարը պետք է փոխանցեր իր որդուն՝ Ալիկ Աբգարյանին, որպեսզի վերջինս կազմակերպեր տվյալ հողատարածքի առքուվաճառքը, սակայն 2021 թվականի օգոստոսի 11-ին պարզել է, որ վերջիններս նշված հողատարածքը վաճառել են մեկ այլ անձի և խաբեությամբ տիրացել իր գումարին:

Aravot.am-ի հետ զրույցում Հրաչիկ Աբգարյանն ասաց, որ վիճելի հողատարածքը պատկանում է իր որդու զոքանչին, որը վաճառել են: Ռաֆայելը եւս ցանկացել է գնել տվյալ հողատարածքը, բայց այն այլ մարդու է վաճառվել. «Ինչ-որ մախինացիայի խնդիր է: Տասը տարի առաջ վաճառել են հողատարածքը, այդ տղան նո՞ր գլխի ընկավ…հեքիաթներ են»:

Հրաչիկ Աբգարյանը նաեւ հավելեց, որ Ռաֆայել Մ.-ն տարբեր ժամանակաշրջաններում անընդհատ փորձել է իրենց պատկանող տարբեր հողատարածքներ «ձեռք գցել» եւ չի հաջողել: Նա պնդեց, որ իրեն ուղղված այդ մեղադրանքը զրպարտություն է եւ իրականության հետ աղերս չունի:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930