Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե այդպես լիներ, մենք պիտի անընդհատ իր գրածներին պատասխանելու ժամանակ ունենայինք». Ավանեսյանի խոսնակը՝ Սամվել Գրիգորյանին

Հոկտեմբեր 07,2021 23:43

Այսօր ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի նախկին ղեկավար, բժիշկ Սամվել Գրիգորյանը «Ոչ պարտադիր պատվաստմանը» կարգախոսով հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ առողջապահության նախարարությունը հալածում է այն բժիշկներին, որոնք այլ կարծիք ունեն պատվաստումների մասին. «Նախարարության մի ամբողջ բաժին հետեւում է, թե սոցցանցերում բժիշկները ինչ կարծիքներ են արտահայտում, ինչին են հավանում, որ գրառման տակ են լայք դնում ու հալածում են այդ բժիշկներին: Դուք պատկերացնո՞ւմ եք ինչով է զբաղված առողջապահության նախարարությունը: Ողջամտությունը լքել է մարդկանց»:

Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը պատասխանեց. «Նախարարությունը այնքան զբաղված է, որ սոցցանցերով իր աշխատանքը չի պայմանավորում: Եթե այդպես լիներ, մենք պիտի անընդհատ իր գրածներին պատասխանելու ժամանակ ունենայինք: Անկեղծ, հիմա այնքան փոքր է իմ թիմը, մենք դրա ժամանակը չունենք: Բայց թող այդպես մտածի, ինչ ասեմ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031