Լրահոս
Օրվա լրահոսը

Սյունիքում քննարկվել են մի շարք խնդիրներ, որոնք առնչվում են Արցախից տեղահանվածներին

Հոկտեմբեր 19,2021 15:08

Հոկտեմբերի 18-ին Սյունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Բաբայանն ընդունել է ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակատարի գրասենյակի երեւանյան ներկայացուցիչ Աննա-Կարին Օստին, կառույցի այլ աշխատակիցների, որոնց հետ էին նաեւ գործընկերներ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից։

Հյուրերը ցանկանում էին տեղեկանալ կազմակերպություն կողմից Սյունիքում Արցախից տեղահանվածներին տրամադրվող աջակցության արդյունավետության մասին, ինչպես նաեւ այն խնդիրների, որոնց պետք է ուշադրություն դարձնեն՝ աջակցության հետագա ծրագրերը մշակելիս։

Նարեկ Բաբայանը շնորհակալություն հայտնեց կազմակերպության գործունեության, մինչ այժմ մարզում բնակվող տեղահանվածներին օգնելու ու նրանց խնդիրները լուծելու հարցում մարզային իշխանության հետ սերտ համագործակցության համար՝ նշելով, որ դեռ երկար ժամանակ այս խավը նման աջակցության կարիք կզգա, ու մարդասիրական ծրագրերի շարունակականություն են ակնկալում։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին մի շարք խնդիրներ, որոնք առնչվում են տեղահանվածներին եւ որոնք պետք է հաշվի առնի ՄԱԿ-ի ՓԳՀ երեւանյան գրասենյակը՝ կառավարության հետ աջակցության ծրագրեր մշակելիս։ Դրանք հիմնականում վերաբերում էին ձմեռվա խնդիրներին, մասնավորապես ջեռուցմանն ու ժամանակավոր սեզոնային զբաղվածության բացակայությանը, որը սոցիալական վիճակի սրացման կբերի, կայուն զբաղվածության ապահովման, զարգացման ու ինտեգրման ծրագրերի ներդրմանը, գյուղական բնակավայրերում գյուղատնտեսության զարգացման հնարավորությունների, ենթակառուցվածքների ստեղծմանը եւ այլն։

Կարեւորվեցին անհատական մոտեցումը՝ կախված նրանից, թե փախստականները մարզի որ բնակավայրում են հաստատվել, ինչպես նաեւ ժամանակավոր կացարաններում ապաստանածների կեցության խնդրի վերջնական լուծման անհրաժեշտությունը։

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031