Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստաբաններն այցելել են Եռաբլուր՝ պատերազմում չպարտված Հրաչիկ Ավետիսյանի շիրիմին

Հոկտեմբեր 20,2021 13:00

Փաստաբանների պալատի նախաձեռնությամբ ամեն տարի փաստաբանական համայնքն իր հարգանքի տուրքն է մատուցելու մեր հերոսների ընտանիքներին:

ՀՀ փաստաբանների պալատի նախագահի որոշմամբ սահմանված հարգանքի տուրք մատուցելու համար 2021 թվականի հոկտեմբերի 17-ին ՀՀ փաստաբանների պալատի կողմից կազմակերպվել էր միջոցառում: Հոկտեմբերի 17-ը՝ Արցախյան երկրորդ պատերազմում զոհված Հրաչիկ Ավետիսյանի ծննդյան օրն է:

Փաստաբան Մաի Հակոբյանի որդի Հրաչիկ Ավետիսյանը ավարտել էր Երեւանի Բ.Ժամկոչյանի անվան թիվ 119 դպրոցի հայ-ֆրանսիական լիցեյը, Երեւանի Վալերի Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտի 1-ին կուրսի ուսանող էր: Մինչեւ պատերազմի սկսվելը պարգեւատրվել էր «Քաջարի մարտիկ» կրծքանշանով: Հրաչիկ Ավետիսյանը հերոսաբար կռվել եւ զոհվել է Մատաղիսի ամենավտանգավոր դիրքերի խաչմերուկում՝ 2020թ. հոկտեմբերի 6-ին ԱԹՍ հարվածից:

Փաստաբանական համայնքի ներկայացուցիչները, Հրաչիկ Ավետիսյանի դասընկերներն ու հարազատները իրենց հարգանքի տուրքը մատուցեցին հերոսի ընտանիքին՝ այցելելով Եռաբլուր զինվորական պանթեոն՝ Հրաչիկ Ավետիսյանի շիրիմին: Այնուհետեւ, ՀՀ փաստաբանների պալատի մեծ դահլիճում տեղի է ունեցել «Չպարտվածները» վավերագրական ֆիլմի դիտումը: Ֆիլմը պատմում է փաստաբանների նահատակված զավակների՝ Հրաչիկ Ավետիսյանի, Լեւոն Լեւոնյանի եւ Միքայել Դանիելյանի մասին, ովքեր անձնվիրաբար մարտնչել եւ անմահացել են արցախյան երկրորդ պատերազմում: Տեսաֆիլմի դիտումից հետո միջոցառման ներկաները հիշեցին Հրաչիկի ապրած օրերից հետաքրքիր դեպքեր, սփոփանքի ու երախտիքի խոսքեր ասացին Հրաչիկի մորը՝ փաստաբան Մաի Հակոբյանին:
«Նրանք չեն պարտվել: Նրանք արել են ամեն ինչ, որ մենք կարողանանք ապրել եւ ունենալ պետականություն։ Մեր գործընկերների զավակների հիշատակը մենք միշտ վառ ենք պահելու եւ մեր առաքելությունն է, որպեսզի մենք միշտ հիշենք նրանց եւ հպարտանանք»,- իր խոսքում նշել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը:

«Առավոտ» օրաթերթ
19.10.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031