Լրահոս
Օրվա լրահոսը

«Շարունակենք կառուցել, շենացնել եւ հզորացնել մեր եւ ձեր Կապանը». Գեւորգ Փարսյան. (Ֆոտոշարք, տեսանյութ)

Հոկտեմբեր 20,2021 23:44

«Ես եւ իմ թիմը ամենայն լրջությամբ գիտակցում ենք հետպատերազմյան շրջանում մեր համայնքի առաջ ծառացած մարտահրավերներն ու բազմաթիվ խնդիրները, որոնք հրատապ լուծման կարիք ունեն։ Պատերազմը չի ավարտվել։ Այն ամեն օր հիշեցնում է իր մասին, եւ մեզ ոչինչ չի մնում, քան օրինբուն աշխատել, քրտնաջան աշխատել, կերտել մեր հաղթանակի պատմությունը»,-այսպես սկսեց իր խոսքը Կապանի գործող համայնքի ղեկավար, ավագանու ընտրություններին առաջադրված «Շանթ դաշինք» կուսակցության ցուցակը գլխավորող Գեւորգ Փարսյանը։
Հիշեցնենք, որ Կապան համայնքի ավագանու ընտրություններում բացի «Շանթ դաշինքից», առաջադրվել է նաեւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Երկու ուժերն էլ քարոզարշավի մեկնարկը տվեցին այսօր՝ հոկտեմբերի 20-ին։

«Շանթ դաշինքի» համակիրները հավաքվել էին Կապանի մշակույթի կենտրոնի նախասրահում։ Մինչեւ Գեւորգ Փարսյանի ելույթը, համայնքապետարանի տարբեր ոլորտների պատասխանատուները, որոնք նաեւ ավագանու թեկնածուներ են, ներկայացրին կատարած աշխատանքներն ու առաջիկա անելիքները։ Դրանք շատ են՝ սկսած անվտանգային հարցերից մինչեւ քաղաքաշինություն, մշակույթ ու կրթություն, սպորտ եւ տուրիզմ։

Գեւորգ Փարսյանը երկրի, հատկապես Սյունիքի ու Կապանի համար մարտահրավերների լեցուն այս շրջանում չէր ցանկանա կտրվի իրենց սկսած ծրագրերի թելը։ «Բարեփոխումների մեր ուղին չպետք է ընդհատվի, մեր սկսած գործը շարունակելու եւ ավարտին հասցնելու հարցում մեծ պարտավորություն ենք զգում բոլորս։ Կապան համայնքը եւ կապանցիները, ավելի քան երբեւէ, սրտացավ վերաբերմունքի եւ անձնուրաց աշխատանքի կարիք ունեն։ Իմ թիմը կրկին պատրաստ է ստանձնելու այդ կարեւոր առաքելությունը՝ Կապանի կառուցման, շենացման եւ հզորացման տեսլականով»,-ասաց Գեւորգ Փարսյանը։ Վերջին երեք տարիներին նա զգացել է կապանցիների աջակցությունը, որը պարտավորեցնող է, ուժ ու վճռականություն է տալիս։ Թեկնածուի խոսքով, երբ ստանձնել է Կապանի համայնքի ղեկավարի պաշտոնը, հենց առաջին օրվանից զգացել է աշխատանքի լրջությունը։

«Իմացել եմ, որ լուծում պահանջող խնդիրները շատ են, ֆինանսական միջոցները սուղ, բայց երբ կա ցանկություն ու կամք, բոլոր հարցերը լուծելի են»,-ասաց Գեւորգ Փարսյանը՝ հավաստիացնելով, որ կապանցին պիտի ամուր թիկունք ունենա, հանձինս տեղական ինքնակառավարման մարմնի ու համայնքապետի։

Ելույթի վերջում Գեւորգ Փարսյանը պատրաստակամ էր պատասխանելու բոլոր հարցերին, սակայն հարցեր չեղան։ «Իսկ եթե հարցեր չկան, ապա շարունակենք կառուցել, շենացնել եւ հզորացնել մեր եւ ձեր Կապանը»,-իր խոսքը եզրափակեց Գեւորգ Փարսյանը։

Հանդիպման վերջում բոլորը հրավիրվեցին հյուրասիրության, բաժակ բարձրացնելով հանուն սկսած գործի շարունակելիության։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031