Լրահոս
Օրվա լրահոսը

«Ողջույններ եմ բերել Հռոմի Ֆրանցիսկոս պապից, որը վառ հիշողություններ ունի 2016-ին Հայաստան այցից և նախագահ Սերժ Սարգսյանի ու Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ հանդիպումից». Էդգար Պենյա Պառայ

Հոկտեմբեր 27,2021 16:14

«Ես առ Աստված աղոթք եմ բարձրացնում հուսով, որ ողջ հայ ազգը կվայելի հարատև խաղաղություն և իրական սոցիալական առաջընթաց` շարունակելու այն քրիստոնեական ավանդույթները, որոնք դարեր շարունակ ձեզ են փոխանցել ձեր նախնիները»,- ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո հայտարարեց Սուրբ Աթոռի պետքարտուղարի ընդհանուր հարցերով փոխանորդ Էդգար Պենյա Պառայը:

Իր ելույթը Էդգար Պենյա Պառայը սկսեց այսպես. «Ես ողջույններ եմ բերել Հռոմի Ֆրանցիսկոս պապից, որը վառ հիշողություններ ունի 2016-ին Հայաստան կատարած իր այցից և նախագահ Սերժ Սարգսյանի ու Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ Վատիկանում վերջերս ունեցած իր հանդիպումից»:

Նա հայտնեց՝ իր այցի նպատակը Երևանում Սուրբ Աթոռի առաքելական դեսպանատան նվիրակության հանդիսավոր բացումն է ու ասաց. «Այս առաքելական նվիրակությունը ՀՀ-ի և Սուրբ Աթոռի միջև հույս ունենք կլինի տարածաշրջանային կամուրջներ կառուցելու, առերեսման հնարավորություն ստեղծելու և արդար ու տևական խաղաղության համար նոր ճանապարհներ բացելու խորհրդանիշ»:

Քահանայապետը փաստեց՝ հաջորդ տարին նշանավորվում է ՀՀ-ի և Սուրբ Աթոռի երկկողմ հարաբերությունների վերահաստատման 30-ամյակով:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031